Պեպե. «Երբ թիմը գլխավորում էր Մոուրինյոն, մեզ ատում էին»

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի պաշտպան Պեպեն համեմատել է ներկայիս ու նախկին մարզիչներին:

«Երբ թիմը գլխավորում էր Մոուրինյոն, մեզ ատում էին: Դա տևեց 3 տարի, ու բարեբախտաբար հիմա այդպես չէ:

Ամեն ինչ փոխվեց, երբ եկավ Կառլո Անչելոտին: Մեզ ուրիշ կերպ էին վերաբերվում: Ես ոչ միանշանակ հարաբերություններ ունեի Ժոզեի հետ, սակայն դա անցյալում է:

Մոուրինյոն ու Զիդանը շատ տարբեր են: Կարող եմ ասել՝ նրանք բացարձակապես տարբեր բևեռներ են, բայց պետք չէ մտածել, որ մեկը լավն է, մյուսը՝ վատը:

Մարզչական գործունեությունում Ժոզեն ավելի փորձառու է: Նա շատ թիմերում է աշխատել ու շատ ֆուտբոլիստների հետ: Զիդանն ընդամենը մեկ տարի է՝ գլխավորում է «Ռեալը», սակայն նա հիասքանչ էր որպես ֆուտբոլիստ ու շատ լավ գիտի ինչ սպասել խաղադաշտում:

Մենք խոշոր տրանսֆերներ չենք արել ամռանը, սակայն մարզիչը հասկացրել է, որ վստահում է իր ֆուտբոլիստներին»,- ասել է Պեպեն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ