Պեպե Ռեյնան 14 տարի անց կարող է վերադառնալ իսպանական գրանդ

Ինչպես տեղեկացնում է fichajes.net-ը, «Նապոլիի»  դարպասապահ Պեպե Ռեյնան կարող է տեղափոխվել «Բարսելոնա»:

Կատալոնական ակումբը Ռեյնային տեսնում է որպես Մարկ Անդրե տեր Շտեգենի և Կլաուդիո Բրավոյի փոխարինող: Երկու ֆուտբոլիստները ցանկանում են ավելի շատ խաղային ժամանակ ունենալ: Նշենք, որ Բրավոն վերջին 2 մրցաշրջանում հանդես է գալիս Իսպանիայի առաջնությունում, իսկ տեր Շտեգենը՝ Իսպանիայի գավաթում և Չեմպիոնների լիգայում: 2 դարպասապահների ապագան կատալոնական գրանդի կազմում դեռ կասկածի տակ է:

Պեպե Ռեյնան համարվում է «Բարսելոնայի»  ակադեմիայի սան, որի կազմում անցկացրել է 49 հանդիպում (2000-02):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ