Պեպե. «Մենք մի կողմ ենք թողել Ռոնալդուի քննադատությունը և կենտրոնացել ենք խաղերի վրա»

«Արքայական ակումբի» պաշտպան Պեպեն  «Լևանտեի» հետ խաղից հետո հավաստիացրել է, որ իր թիմակիցները չեն կենտրոնանում Կրիշտիանու Ռոնալդուի բառերի վրա: Սեփական խաղադաշտում «Ատլետիկոյից» կրած պարտությունից հետո (0:1), Ռոնալդուն քննադատել էր իր թիմակիցներին վատ խաղի համար:

«Ինչ ասված է, արդեն ասված է: Հանդերձարանում նրա խոսքերը մի կողմ են դրվել, որպեսզի կենտրոնանանք հաջորդ խաղերի վրա,- Պեպեի խոսքերը փոխանցում է Goal.com-ը,- մենք բոլորս մեկ նավում ենք: Կոնֆլիկտներից ոչ ոք չի շահում»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ