Պեպե. «Ատլետիկոյի նախագահը շատ է խոսում»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում «Ատլետիկոյին» հաղթելուց հետո մեկնաբանել է «հնդիկների» նախագահ Էնրիկե Սերեսոյի խոսքերը, թե «Ատլետիկոն» կհաղթեր «Ռեալին» հիմնական ժամանակում:

Սերեսոն մինչ այդ հանդիպումը երկրպագուներին խնդրել էր շաբաթ օրը ժամը 23:00-ին հավաքվել Մադրիդի Նեպտուն շատրվանի մոտ, որտեղ «Ատլետիկոյի» երկրպագուները նշում են թիմի հաջողությունները, որպեսզի նշեն նաև Չեմպիոնների լիգայի հաղթանակը:

«Ատլետիկոյի» նախագահը շատ է խոսում: Ի՞նչ կլիներ, եթե նա ժամը 23:00-ին լիներ Նեպտունում: Գուցե, միայն նրա համար, որպեսզի մաքրեր այնտեղ տարածքը, քանի որ այնտեղ ոչինչ տեղի չէր ունենում:

Բոլորը Սիբելեսում էին (այդտեղ Ռեալի երկրպագուները նշում են թիմի հաջողությունները),- ասել է Պեպեն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ