Պեպ Գվարդիոլան մտադիր է ձեռք բերել «Բավարիայի» կիսապաշտպանին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հետաքրքրվում է «Բավարիայի» կիսապաշտպան Խուան Բերնատի ծառայություններով:
Ըստ Sport Mediaset-ի, իսպանացի մասնագետը շատ լավ է ճանաչում ֆուտբոլիստին և գիտի թե ինչի է ընդունակ 23-ամյա կիսապաշտպանը, քանի որ վերջինս հանդես է եկել իր գլխավորությամբ գերմանական ակումբում:
Հնարավոր է, որ արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Բերնատը հայտնվի «Մանչեսթեր Սիթիում»: Ավելացնենք, որ իսպանացու ներկայիս պայմանագիրը «Բավարիայի» հետ ուժի մեջ է մինչև 2019թ.:
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ