Պելեն նշել է ֆուտբոլի պատմության մեջ լավագույն 5 ֆուտբոլիստներին

«Ֆուտբոլի արքա» Պելեն հայտնել է ֆուտբոլի պատմության և իտալական ֆուտբոլի լավագույն 5 ֆուտբոլիստներին:

«Շատ դժվար հարց է: Սակայն, առաջին հերթին կասեմ Դի Ստեֆանո, հետո Կրուիֆ, Բեկենբաուեր, Չարլթոն, Մարադոնա, իսկ ահա ներկայիս սերնդից կնշեմ Մեսիին: Ինձ ամենաշատը դուր է գալիս Լեո Մեսիի ցուցադրած խաղը: Մեսին իմ ամենասիրած ֆուտբոլիստն է, չնայած Ռոնալդուն և Նեյմարը նույնպես լավ խաղացողներ են: Նրանք խաղում են տարբեր ոճերով:

Ներկայիս ֆուտբոլիստը ավելի փակ է: Յուրաքանչյուր թիմ ավելի շատ կենտրոնանում է մարտավարության վրա:

Եթե խոսենք իտալական ֆուտբոլի և նրանց լավագույն ֆուտբոլիստների մասին, ապա կնշեմ Մացոլլա ազգանունը: Հիանալի էր նաև խաղում Մալդինին, իսկ Տոտին ուղղակի փայլում է: Ֆրանչեսկոն մինչ օրս շարունակում է գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրել: Նրան կարելի է անվանել իտալական ֆուտբոլի Պելե»,- ասել է լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ