Պելեն հեռացվել է Իտալիայի հավաքականից

Իտալիայի հավաքականի հարձակվող Գրացիանո Պելեն հեռացվել է թիմի կազմից: Պատճառը ֆուտբոլիստի ոչ պատշաճ պահվածքն է Աշխարհի առաջնության որակավորման փուլի Իսպանիայի դեմ հանդիպման ժամանակ:

Պելեն զայրացել է իր փոխարինման ժամանակ և հրաժարվել սեղմել մարզչի ձեռքը:  Հատկանշական է, որ Պելեն ներողություն է խնդրել միջադեպից հետո, սակայն արդեն ուշ է եղել:

«Գլխավոր մարզիչ Դջամպերո Վենտուրան Իտալիայի ֆեդերացիայի հետ համաձայնության է եկել հեռացնել Պելեին հավաքականից Իսպանիայի դեմ խաղի ժամանակ իր վարքագծի համար: Մակեդոնիայի ընտրանու դեմ խաղին Պելեն չի պատրաստվի: Հավաքականում խաղը ենթադրում է խաղընկերոջդ, երկրպագուների և թիմի նկատմամբ հարգանք: Այսօրվանից Պելեն  կլինի ակումբի տրամադրության տակ»,-ասվում է Իտալիայի ֆեդերացիայի հայտարարության մեջ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ