Պելեն հաջողություն է մաղթել Մոուրինյոյին «Մանչեսթեր Յունայթեդում»

Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն մեկնաբանել է Ժոզե Մոուրինյոյի նշանակումը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնին:

«Մոուրինյոն հիանալի մարզիչ է: Նա ինձ դուր է գալիս: Երբ ակումբը ղեկավարում է այդպիսի մարզիչ, որպես կանոն հաջողվում է լավ թիմ կառուցել: Սակայն հաղթանակների համար անհրաժեշտ են լավ ֆուտբոլիստներ, իսկ մարզիչը պատրաստում է թիմին խաղին: Հաջողություն եմ մաղթում Մոուրինյոյին»,-նշել է Պելեն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ