Պելեն չի մասնակցի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն հայտնել է, որ չի մասնակցելու Ռիոյի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը:

«Այս պահին իմ ֆիզիկական վիճակը թույլ չի տալիս ինձ ներկա գտնվել Օլիմպիական խաղերի բացման արարողությանը»,-ասել է Պելեն:

Ավելի վաղ բժիշկները նրան թույլ էին տվել ներկա գտնվել Մարականա մարզադաշտում կայանալիք արարողությանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ