Պելեն անվանել է վերջին 15 տարիների լավագույն ակումբը

Բրազիլայի հավաքականի և «Սանտոսի» լեգենդար նախկին ֆուտբոլիստ Պելեն ներկա է գտնվել իր կյանքի մասին պատմող ֆիլմի շնորհանդեսին («Պելե լեգենդի ծնունդը» ): Այս իրադարձության ընթացքում բրազիլացին պատմել է, որ քիչ էր մնում տեղափոխվեր Եվրոպա:

«Ես մոտ էի Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն: Սակայն երբեք չեմ զղջացել «Սանտոսում» մնալու համար»,-նշել է Պելեն:

Բրազիլայի հավաքականի լեգենդը նաև անվանել է վերջին 15 տարիների լավագույն ակումբը:

«Չնայած նրանք դուրս մնացին Չեմպիոնների լիգայից այս տարի, սակայն պարզ է, որ վերջին 15 տարիներում «Բարսելոնան» լավագույն ֆուտբոլային ակումբն է»,-հավելել է նախկին հարձակվողը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ