Պելեգրինին մեղադրել է Գվարդիոլային ձախողված Անգլիայի առաջնության համար

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին  Անգլիայի առաջնությունում թիմի անհաջող ելույթների համար մեղադրել է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային, ով անցնելու է «Քաղաքաբնակների» ղեկին հաջորդ մրցաշրջանից:

«Տարբեր պատճառներով  պարտվեցինք փետրվար ամսվա ընթացքում: «Լեսթերի» և «Տոնտենհեմի» դեմ  2 խաղերն էին, որոնք մեզ դուրս թողեցին  չեմպիոնության համար մղվող պայքարից:

Հենց այդ ընթացքում էր, որ լուրեր տարածվեցին նոր մարզչի նշանակման մասին  և դա ազդեց ֆուտբոլիստների հոգեբանական վիճակի վրա: Այդքան էլ հեշտ չէ թերթերում կարդալ այդ մասին և լավ խաղ ցուցադրել, նրանք չեն կարողանում կենտրոնանալ խաղերի վրա»,-նշել է չիլիացի մասնագետը:

Հիշեցնենք՝ «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի առաջնության 34-րդ տուրից հետո 3-րդ է մրցաշարային աղյուսակում՝ 13 միավոր հետ մնալով առաջատար «Լեսթերից»

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ