Պելեգրինին կարող է գլխավորել «Միլանը»

«Մանչեսթեր Սիթիի» ներկայիս մարզիչ Մանուել Պելեգրինին հաջորդ մրցաշրջանից կարող է գլխավորել «Միլանը»:

Ինչպես տեղեկացնում է Gazzetta dello Sport-ը, այս ամռանը իտալական ակումբը մտադիր է նոր մարզիչ գտնել, քանի որ Քրիստիան Բրոկը չի կարողանում հանել թիմին ճգնաժամային խաղից:

«Միլանը» լուրջ հետաքրքրություն է ցուցաբերել չիլիացի մասնագետի նկատմամբ: Հնարավոր է, որ Պելեգրինիին հրավիրելու որոշումը կապված է ակումբը վաճառելու Սիլվիո Բեռլուսկոնիի մտադրության հետ:

Հիշեցնենք՝ 62-ամյա մարզիչի ծառայություններով հետաքրքրված է նաև «Զենիթը»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ