Պելեգրինի. «Պետք է ամեն ինչ անենք հաղթանակի համար»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին Կիևի «Դինամոյի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղից առաջ կիսվել է ակնկալիքներով։

«Կարծում եմ մենք այս մրցաշարում սկսել ենք ավելի լավ խաղալ, քանի որ մինչ իմ ժամանումը թիմը չէր կարողանում անգամ փլեյ-օֆֆ փուլ դուրս գալ։ Իսկ վերջին երկու տարում մեզ դա հաջողվեց։ Կարծում եմ՝ այս տարի մենք ավելի լավ տեսք ունենք, քանի որ կարողացանք առաջին տեղով դուրս գալ խմբից ու հիմա էլ լավ շանսեր ունենք հաջորդ փուլ դուրս գալու համար։

Ամենակարևորն այն է, որ գիտակցենք՝ դեռևս հաջորդ փուլ դուրս չենք եկել։ Մենք խաղալու ենք ուժեղ մրցակցի հետ, որը գիտի, թե ինչպես պետք է խաղալ այսպիսի դիմակայություններում, այնպես որ հիմա պետք է շատ զգոն լինենք։ Այս խաղը բարեհաջող անցկացնելուց հետո միայն կմտածենք հաջորդ մրցակցի մասին։

Վաղվա խաղը սկսվելու է 0-0 հաշվով, ու մենք պետք է փորձենք գերազանցել մրցակցին։ Մենք հնարավորինս ուժեղ կազմ ենք դուրս բերելու դաշտ։ Պետք է հաղթենք այս խաղը»,- ասել է Պելեգրինին։

Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին հանդիպումը ավարտվել էր «Սիթիի» հաղթանակով՝ 1-3 հաշվով։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ