Պելեգրինի. «Չեմ կարծում, որ «Ռեալը» ապացուցեց, որ ուժեղ է «Սիթիից»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին մեկնաբանել է իր թիմի պարտությունը Չեմպիոնների լիգայի ½ եզրափակչում:

«Մենք զգում էինք Սիլվայի և Նասրիի կարիքը, իսկ Տուրեն նոր էր ապաքինվել վնասվածքից հետո: Կարծում եմ, որ թիմերից ոչ ոք արժանի չէր հաղթանակի: Երկու կողմներն շատ էին փորձում մի բան անել: Երկու հանդիպումներն էլ հավասար անցան: Նրանց պաշտպանությունը ավելի ուժեղ էր, քան հարձակման գիծը:

Մեր դեմ էր խաղում շատ ուժեղ թիմ, բայց չեմ կարծում, որ նա մեզնից լավն էր»,- ասել է Պելեգրինին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ