Պելե. «Ռոնալդուն հիանալի ռմբարկու է, սակայն Մեսին է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը»

Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ և աշխարհի առաջնության եռակի չեմպիոն Պելեն ասել է, թե ում է համարում աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:

«Կրիշտիանո Ռոնալդուն ՝ շատ ուժեղ ռմբարկու է, բայց լավագույնը համարվում է Լիոնել Մեսին: Ես կարող էի այլ անուններ տալ, սակայն Մեսին միանշանակ ամենակայուն ֆուտբոլիստն է վերջին 10-15 տարիների ընթացքում: Պորտուգալացին ինձ ավելի շատ հիշեցնում է բրազիլացի Ռոնալդոին, ով նույնպես շատ գոլեր էր խփում, բայց Մեսին բացի գոլ խփելուց, նաև լավ դիսպետչեր է:

Կասկած չկա, որ «Բարսելոնայի» աստղը աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է», Պելեի խոսքերն է մեջբերում Sport-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ