Պելե. «Լաց եմ եղել՝ տեսնելով Բրազիլիայի հավաքականի խաղը Գերմանիայի ընտրանու դեմ»

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեն իր մտահոգությունն է հայտնել բրազիլական ֆուտբոլի գեղեցկության բացակայության վերաբերյալ:

«Այս թեման ինձ ցավ է պատճառում: Ես լաց եմ եղել՝ տեսնելով Բրազիլիայի հավաքականի խաղը Գերմանիայի ընտրանու դեմ(1:7) ոչ միայն հաշվի, այլև բրազիլական ֆուտբոլի գեղեցկության հետ տեղի ունեցածի համար: Գուցե Օլիմպիական խաղերի և Ամերիկայի գավաթի խաղարկության ժամանակ մենք կարողանանք հիշեցնել աշխարհին, որ բրազիլացիները կարողանում են ֆուտբոլ խաղալ, բայց դա հեշտ չի լինի: Վախենամ՝ մենք կորցրել ենք մեր ինքնությունը:

Հարավային Ամերիկայի մյուս հավաքականներն ավելի գեղեցիկ ֆուտբոլ են ցուցադրում: Դունգան չի մտածում անհատական վարպետությամբ ֆուտբոլիստների մասին, իսկ Նեյմարը միայնակ չի կարող առաջ տանել ամբողջ թիմին: Բոլորը տեսան, թե ինչ եղավ հավաքականի հետ, երբ Նեյմարը չմասնակցեց Գերմանիայի ընտրանու դեմ հանդիպմանը»,- ESPN-ի հետ հարցազրույցում ասել է Պելեն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ