Պելե. «Դի Ստեֆանոն ավելի ուժեղ էր, քան «արքայազն» Մեսին ու Մարադոնան»

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեն «Բարսելոնայի» ու Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիին ֆուտբոլի «արքայազն» է անվանել՝ միաժամանակ նշելով, որ չի կարծում, թե Մեսին լավագույն արգենտինացին է, որ կարողանում է ֆուտբոլ խաղալ:

«Եթե ես արքան եմ, ապա Մեսին վերջին 15 տարիների արքայազնն է: Ես նրան արքա անվանել չեմ կարող, քանի որ միայն մեկ արքա է լինում:

Ես հավատացած եմ, որ Դի Ստեֆանոն արգենտինական ֆուտբոլի լավագույն ներկայացուցիչն էր. նա ավելի ամբողջական էր, քան Մարադոնան ու Մեսին»,- La Vanguardia-ն փոխանցում է Պելեի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ