Պեդրոն իր տան մեջ կոտրել է քիթը

«Չելսիի» և Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Պեդրոն կոտրել է քիթը: Այս մասին հայտնել է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Գուս Հիդինգը:

«Պեդրոն վնասվածք չի ստացել, բայց նա չի կարող մասնակցել «Լիվերպուլի» դեմ խաղին: Նա չի մարզվել, քանի որ իր տան մեջ կոտրել է քիթը : Չգիտեմ, թե նա ինչպես է դա արել:

Նա ինձ ընդամենը ասաց, որ ընկել է և կոտրել է քիթը: Մոտ օրերս Պեդրոն նորից կսկսի մարզվել»,- ասել է Հիդինգը:

Նշենք, որ այսօր ուշ երեկոյան «Լիվերպուլը» սեփականը հարկի տակը կհյուրընկալի «Չելսիին»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ