Պեդրոն անվանել է Եվրո 2016-ի ֆավորիտ թիմին

Իսպանիայի հավաքականի հարձակվող Պեդրոն գտնում է, որ Ֆրանսիան տնային առաջնությունը հաղթելու գլխավոր հավակնորդներից է: Պեդրոն անդրադարձել է նաև Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Դմիտրի Պայեի ցուցադրած խաղին:

«Ֆրանսիան, անկասկած, Եվրո 2016-րը հաղթելու գլխավոր հավակնորդներից մեկն է: Երեկ շատ հետաքրքիր խաղ էր: Ռումինիան շատ լավ էր գործում պաշտպանությունում, սակայն բոլորն էլ գիտեն, որ Ֆրանսիայում խաղում են մեծ ներուժով ֆուտբոլիստներ:

Ամենևին զարմանալի չէ, որ Պայեն լավ հանդիպում անցկացրեց:  Նա լավ մրցաշրջան է անցկացրել նաև Պրեմիեր լիգայում՝ խփելով բազմաթիվ գոլեր և օգնելով իր թիմին հասնել մեծ հաջողությունների: Սակայն ֆրանսիայում խաղում են այլ տաղանդավոր ֆուտբոլիստներ, օրինակ՝ Պոգբան և Գրիզմանը»,-L’Equipe է մեջբերում Պեդրոյի խոսքերը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ