Պայեն կարող է գերազանցել Զիդանի ռեկորդը

Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Դիմիտրի Պայեն արդեն հաջորդ խաղում կարող է գերազանցել լեգենդար Զինեդին Զիդանի ռեկորդը՝ ստեղծած գոլային պահերի թվով:

2004թ. Եվրոպայի առաջնությունում Զիդանն ընդհանուր առմամբ 15 գոլային պահ էր ստեղծել: Պայեն 2 խաղում արդեն 14 գոլային պահ է ստեղծել իր խաղընկերների համար: Հատկանշական է, որ Պայեի ստեղծած 14 պահերից գոլի է վերածվել միայն մեկը:

Պայեն բացի գոլային պահեր ստեղծելուց արդեն դարձել է նաև 2 գոլի հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ