Պայեի հարցազրույցը բրիտանական The Sun-ի հետ կեղծիք է

Ֆրանսիայի ազգային հավաքականի ու «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դմիտրի Պայեն ոչ մի հարցազրույց չի անցկացրել բրիտանական The Sun-ի հետ: Այս մասին հայտարարել է ֆուտբոլիստի գործակալը Daily Mercato-ի հետ զրույցում:

«Ես զարմացած եմ, քանի որ Պայեն ոչ մի հարցազրույց չի անցկացրել մեդիայի որևէ ներկայացուցչի հետ: Նա այժմ վայելում է իր հանգիստը, որ վաստակել է Եվրո 2016-ի ընթացքում:

The Sun-ի հրապարակած հարցազրույցը լրագրողի երևակայությունն է: Ես բացատրություն եմ ակնկալում բրիտանական խմբագրությունից»,- ասել է գործակալը:

Ստացվում է, որ Պայեն չի հայտարարել, թե 100 տոկոսով կարիերան շարունակելու է «Վեսթ Հեմի» կազմում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ