Պայե. «Շատերը չէին հավատում, որ կհայտնվեմ հավաքականում»

Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Դմիտրի Պայեն կիսվել է իր տպավորություններով Ռումինիայի հավաքականի դեմ տարած հաղթանակից հետո:

«Ես շատ ուրախ եմ: Մեզ ժամանակ էր անհրաժեշտ խաղի մեջ մտնելու համար, շատ պահեր ունեցանք, որոնք չկարողացանք օգտագործել:

Իմ գոլը մեզ 3 միավոր բերեց: Դա շատ կարևոր է: Այն որ ես հիմա այստեղ եմ դա իմ տքնաջան աշխատանքի արդյունքն է: Շատերը չէին կարծում, որ ես կհայտնվեմ հավաքականում:

Ես ցանկանում եմ ցույց տալ իմ լավագույն խաղը այստեղ: Մեր վաստակած 3 միավորը շատ կարևոր են,կարող ենք  շարունակել հանգիստ աշխատել»,-նշել է կիսապաշտպանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ