Պավել Նեդվեդը նշել է, թե ով է եղել իր լավագույն խաղընկերը

«Յուվենտուսի» լեգենդար ֆուտբոլիստ Պավել Նեդվեդը նշել է, որ իր կարիերայի ընթացքում լավագույն խաղընկերը եղել է Զլատան Իբրահիմովիչը: Շվեդ հարձակվողը «Յուվենտուսում» խաղացել է 2004-2006թթ.:

«Ես շատ լավ խաղընկերներ եմ ունեցել, չէի ուզենա առանձնացնել որևէ մեկին: Բայց եթե պետք է նշեմ մեկին, ապա կասեմ՝ Զլատան Իբրահիմովիչ: Նա մի հարձակվող է, ով կարող է ճեղքել անցնել պաշտպանություններ, նա բարձրահասակ է և ուժեղ, գերազանց տեխնիկա ունի:

Երբ նա եկավ «Յուվենտուս», նա այնքան էլ լավ չէր եզրափակում գրոհները: Նա Ֆաբիո Կապելոյի հետ ամեն օր մոտ կես ժամ միայն հարվածներ էր փորձարկում»,-ասել է Նեդվեդը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ