Պաուլու Ֆոնսեկան՝ «Շախտյորի» գլխավոր մարզիչ

Դոնեցկի «Շախտյորը» երկու տարվա պայմանագիր է ստորագրել Պաուլու Ֆոնսեկայի հետ՝ հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Նա երիտասարդ, ամբիցիոզ ու բարձր որակներ ունեցող մասնագետ է, և վստահ եմ՝ ամեն ինչ կանի, որ երկրպագուները հպարտանան իրենց թիմով: Պաուլուն պետք է «Շախտյորին», և «Շախտյորը» պետք է Պաուլուին»,- ասել է «Շախտյորի» նախագահ Ռինատ Ախմետովը:

Մասնագետը մարզչական գործունեությունը թիմում կսկսի հունիսի 1-ից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ