Պաուլո Դիբալան վնասվածք է ստացել

Շաբաթ երեկոյան «Պեսկարայի» հետ հանդիպման ընթացքում «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան վնասվածք է ստացել:

Դիբալան փոխարինվել է խաղի 54-րդ րոպեին, երբ «Յուվենտուսը» հաղթում էր 2-0 հաշվով: Արգենտինացին ձախ կոճի հատվածում ցավեր է ունեցել, սակայն կարողացել է ինքնուրույն լքել խաղադաշտը: Իտալական ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին որոշել է ռիսկի չդիմել, քանի որ «Յուվենտուսն» այս շաբաթ հյուրընկալվելու է կատալոնական «Բարսելոնային» :

Հիշեցնենք, որ Պաուլո Դիբալան Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Յուվենտուս» – «Բարսելոնա» խաղի ընթացքում դարձել է դուբլի հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ