Պաուլո Դիբալան բացահայտել է «Բարսելոնա» չտեղափոխվելու պատճառը

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան նշել է, որ իր համար կարևորը հիմնական կազմում մշտապես դաշտ դուրս գալն ու խաղալն է: Հենց դրա համար նա լուրջ չի վերաբերվել «Բարսելոնա» տեղափոխվելու հնարավորությանը, թեև մամուլում հայտնում էին կատալոնական ակումբի կողմից հետաքրքրվածության մասին:

«Բարսելոնայի» կողմից հետաքրքրվածությունն ընդամենը տրանսֆերային շշուկ էր: Իմ հարցազրույցներում միշտ ասել եմ, որ ավելի նպատակահարմար է մնալ «Յուվենտուսում»: Այս պահին դժվար կլիներ «Բարսելոնայում» խաղային պրակտիկայի հույսեր փայփայել` հաշվի առնելով նրանց հարձակվողների մակարդակը: Ես այնտեղ կլինեի 4-րդ հարձակվողը: Դժվար թե դա ինձ դուր գար, քանզի օգտակար չէր լինի ինձ համար»,-ասել է Դիբալան:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ