Պաուլո Դիբալա. «100 տոկոսով պատրաստ եմ «Բարսելոնայի» դեմ խաղին»

«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան տեղեկացրել է, որ կարողացել է ամբողջությամբ ապաքինվել վնասվածքից և պատրաստ է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Բարսելոնա» – «Յուվենտուս» պատասխան խաղին:

«Բարեբախտաբար ամեն ինչ կարգին է, արդեն մարզվում եմ թիմի հետ, 100  տոկոսով պատրաստ եմ «Բարսելոնայի» դեմ խաղին»,- ասել է արգենտինացի ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ «Պեսկարա» – «Յուվենտուս» (0-2)  հանդիպման 54-րդ րոպեին Դիբալան փոխարինվել էր կոճի հատվածում ցավերի պատճառով:

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Բարսելոնա»-«Յուվենտուս» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 19-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ