Պատրիկ Կլյուվերտը՝ ՊՍԺ-ի մարզական տնօրեն

Կատալոնական «Բարսելոնայի» ու Ամստերդամի «Այաքսի» նախկին ֆուտբոլիստ Պատրիկ Կլյուվերտն ստանձնել է ֆրանսիական ՊՍԺ-ի մարզական տնօրենի պաշտոնը՝ հայտնում է փարիզյան թիմի պաշտոնական կայքը:

«Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել այսպիսի թիմի մարզական տնօրենի պաշտոնը: Նպատակս այն է, ՊՍԺ-ի ղեկավարության՝ թիմի առջև դրված բոլոր խնդիրներն ու նպատակներն իրենց լուծումն ստանան»,- ասել է Կլյուվերտը:

40-ամյա Կլյուվերտի վերջին պաշտոնը եղել է «Այաքսում», որտեղ նա գլխավորել է երիտասարդական թիմը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ