Պատանի հայ շախմատիստներից 10-ը մեկնարկեցին հաղթանակով

Բաթումում մեկնարկել է մինչև 8, 10 և 12 տարեկանների շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում են Հայաստանի 29 շախմատիստներ: Նրանցից 10-ը հաղթանակով մեկնարկեցին: Նրանց թվում է մինչև 12 տարեկանների Եվրոպայի այս տարվա չեմպիոն Մամիկոն Ղարիբյանը, ով սևերով պարտության մատնեց լիբանանցի Կառլոս Բուլոսին: Տարիքային այս խմբում հայ շախմատիստներից հաղթանակներ տոնեցին նաև Գրիգոր Դավթյանն ու Սարգիս Սարգսյանը:

Մինչև 10 տարեկան տղաների մրցաշարի մասնակից  6 հայ շախմատիստներից իրենց պարտիաները հաղթանակով ավարտեցին Գոռ Սարգսյանը, Հայկ Գրիգորյանն ու Էմին Օհանյանը: Իսկ ամենակրտսեր տարիքային խմբում հաջողությունն ուղեկցեց միայն Նիկոլայ Հովյանին:

Հայ շախմատիստուհիներից առավել հաջող հանդես եկան մինչև 12 տարեկանների մրցաշարի մասնակիցներ Մարիամ Մկրտչյանը, Ասյա Եդիգարյանն ու Աստղիկ Հակոբյանը, որոնք մեկնարկեցին հաղթանակով: Իսկ ահա տարիքային մյուս երկու խմբերում հանդես եկող հայաստանցի 7 շախմատիստուհիներն էլ մրցաշարը սկսեցին պարտությամբ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ