Ռանիերին հաստատում է Վարդիի տեղափոխությունը «Արսենալ»

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին հաստատեց տեղեկությունը այն մասին, որ հաջորդ մրցաշրջանից սկսած «Աղվեսների» հարձակվող Ջեյմի Վարդին կշարունակի իր կարիերան «Արսենալի» կազմում:

«Վարդիի տեղափոխությո՞ւնը «Արսենալ»: Դա ճիշտ է»,- La Gazetto dello Sport-ն է մեջբերում իտալացի մարզչի խոսքերը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Զինագործները» պատրաստ են 25 միլիոն եվրո վճարել անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:

Հիշեցնենք՝  2015/16 մրցաշրջանում Վարդին բոլոր մրցաշարերում 38 հանդիպում է անցկացրել՝ դառնալով  24 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ