ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Սթիվեն Ջերարդը ավարտեց կարիերան

«Լիվերպուլի» և Անգլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդը հայտարարել է ֆուտբոլային կարիերայի ավարտի մասին:

Վերջին օրերի ընթացքում Ջերարդը կապված էր անգլիական «ՄԿ Դոնս» ակումբը գլխավորելու հետ, սակայն Սթիվի Ջ-ին այսօր հայտարարել է, որ մարզչի աշխատանքը դեռ իր համար չէ:

«Ես հիանալի կարիերա եմ ունեցել և շնորհակալ եմ «Լիվերպուլում», Անգլիայի ազգային հավաքականում և «Լոս Անջելես Գելեքսիի» կազմում անցկացրած ամեն մի պահիս համար:

Հպարտ եմ, որ «Լիվերպուլի» կազմում անցկացրել եմ մոտ 700 հանդիպում, շատ խաղերում որպես ավագ: Երջանիկ եմ, որ օգնել եմ թիմիս նվաճել մի շարք տիտղոսներ և ամենակարևորը Ստամբուլում տեղի ունեցած եզրափակիչը»,- ասել է Ջերարդը:

Հիշեցնենք, որ անգլիացին «Լիվերպուլում» հանդես է եկել 1998թ. մինչև 2015թ, որից հետո տեղափոխվել «Լոս Անջելես Գելեքսի»:

gerrardIstanbul

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ