ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Ռեշֆորդը երկարաձգեց պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ Մարկուս Ռեշֆորդը նոր 4-ամյա պայմանագիր կքնեց «Կարմիր Սատանաների» ղեկավարության հետ:

«Ես շատ ուրախ եմ նոր պայմանագիր կնքելու կապակցությամբ: Ես միշտ եղել եմ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու և հիմնական կազմում խաղալը իմ երազանքի իրականացումն էր: Ես երախտապարտ եմ ինձ տրված հնարավորության համար: Աշխարհի լավագույն ակումբում խաղալը իմ և իմ ընտանինքի համար ամեն ինչ է»,-ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:

Ռեշֆորդի թիմակից Կամերոն Բորտուիկ-Ջակսոնը նույնպես երկարաձգեց պայմանագիրը ակումբի հետ մինչև 2020 թվականը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ