ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Պլատինին հեռանում է ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնից

Միշել Պլատինին հայտարարել է ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնից հեռանալու մասին: Ֆրանսիացին հրաժեշտի խոսք է հղել Աթենքում տեղի ունեցած կոնգրեսի ժամանակ:

«Սա իմ վերջին ելույթն է որպես ՈՒԵՖԱ-ի նախագահ»,- ասել է Պլատինին:

Հիշեցնենք, որ Պլատինին զբաղեցնում է ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնը 2007թ.: Անցյալ տարի վերջինիս որակազրկել էին ֆուտբոլային գործունեությունից: Պլատինին ապօրինի գործարք է կատարել ՖԻՖԱ-ի նախագահ Սեպ Բլատերի հետ, որից վերջինս ստացել էր 2 մլն շվեյցարական ֆրանկ:

Արդյունքում  ՖԻՖԱ-ն Պլատինիին որակազրկել էր 8 տարով: Սակայն ֆրանսիացին Լոզանի արբիտրաժային դատարանի օգնությամբ որակազրկման ժամկետը կրճատվել էր 4-ի:

Այսօր տեղի կունենան ՈՒԵՖԱ-ի նոր նախագահի ընտրությունները: Այդ պաշտոնին հավակնում են սլովենացի Ալեքսանդր Չեֆերինը և հոլանդացի Միխայիլ վան Պրագը:

 

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ