ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Դանի Կարվախալը բաց կթողնի ԵՎՐՈ 2016-ը

Մադրիդի «Ռեալը» հաստատել է, որ պաշտպան Դանի Կարվախալը ստացել է ծնկատակի ջիլի վնասվածք և ստիպված կլինի բաց թողնել Եվրո 2016-ը:

Իսպանացին վնասվածք էր ստացել մայիսի 28-ին Չեմպիոնների լիգայի եզրափակչի «Ռեալ» – «Ատլետիկո» հանդիպման 52-րդ րոպեին և ստիպված էր եղել լքել խաղադաշտը:

Այսօր Կարվախալը բուժզննում է անել Սանիտաս Լա Մորալեյա Ինստիտուտի  հիվանդանոցում, որտեղ էլ հաստատվել է նրա ախտորոշումը:

Ավելի վաղ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հայտարարել էր, որ «Արսենալի» պաշտպան Հեկտոր Բելերինը կփոխարինի Կարվախալին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ