Պաշտոնապես ներկայացվել է Բրազիլիայի հավաքականի նոր մարզիչը

Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան պաշտոնապես ներկայացրել է Տիտեին՝ որպես երկրի հավաքականի նոր գլխավոր մարզիչ:

55-ամյա Տիտեն անցած խաղաշրջանում գլխավորում էր «Կորինտիանսը»:

Նրա գլխավորությամբ Սան-Պաուլուի թիմը դարձել է Բրազիլիայի կրկնակի չեմպիոն, հաղթել է Լիբերտադորեսի գավաթը:

Հիշեցնենք, որ Տիտեն այս պաշտոնին անցել է Դունգայի՝ Ամերիկայի գավաթում կրած անհաջողութունից և հեռացումից հետո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ