Պաշտոնական. «Յուվենտուսի» կիսապաշտպանը կարիերան կշարունակի «Կալյարիում»

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Սիմոնե Պադոյինը մարզական կարիերան կշարունակի «Կալյարիում»: Այս մասին տեղեկացնում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը:

Պադոյինի տրանսֆերի արժեքը կազմել է 600 հազար եվրո, որը «Կալյարին» վճարելու է 3 տարվա ընթացքում:

Պադոյինը «Յուվենտուս» էր տեղափոխվել 2012 թվականին, որտեղ անցկացրել է 106 խաղ, դարձել 3 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ