Պաշտոնական. «Յուվենտուսը» գնել է Մարիո Լեմինայի տրանսֆերը

«Մարսելի» կիսապաշտպան Մարիո Լեմինան կարիերան կշարունակի Թուրինի «Յուվենտուսում»՝ հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը:

22-ամյա ֆրանսիացին ընթացիկ մրցաշրջանում վարձակալական հիմունքներով հանդես է գալիս թուրինյան թիմի կազմում, և «Յուվենտուսը» որոշել է ձեռք բերել ֆուտբոլիստի իրավունքները:

Տրանսֆերի արժեքը կազմել է 9,5 միլիոն եվրո: Իտալական թիմը վճարումը կկատարի չորս փուլով:

Լեմինայի ու «Յուվենտուսի» միջև կնքվել է քառամյա պայմանագիր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ