Պաշտոնական. «Յուվենտուսը» և «Բավարիան» հասան վերջնական համաձայնության

«Յուվենտուսը» ձեռք է բերել «Բավարիայից» պաշտպան Մեհդի Բենատիայի ամբողջական տրանսֆերը, հաղորդում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը: Մարոկացի ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է գալիս «բյանկոներիների» կազմում սկսած նախորդ ամառվանից:

Իտալական ակումբը հայտարարել է, որ մարոկկացի ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց առաջիկա երկու տարիներին մյունխենցիներին է վճարելու 17 մլն եվրո: 30-ամյա խաղացողը լիարժեք պայմանագիր է ստորագրել «Յուվենտուսի» հետ՝ ուժի մեջ մինչև 2020 թվականի հունիսի 30-ը:

Բենատիան «Ծեր Սինյորայի» կազմում Իտալիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 12 խաղի և դարձել մեկ գոլի հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ