Պաշտոնական. Յուրա Մովսիսյանը մնում է «Ռեալ Սոլթ Լեյքում»

ESPN700 ռադիոյի լրագրող Բիլ Ռայլին հայտնում է, որ հարձակվող Յուրա Մովսիսյանը հիմնական պայմանագիր է կնքելու «Ռեալ Սոլթ Լեյքի» հետ:

Ամերիկյան ակումբը Մոսկվայի «Սպարտակից» ձեռք է բերել Յուրա Մովսիսյանի տրանսֆերային իրավունքները և ֆուտբոլիստի հետ ավարտին է հասցնում մի քանի տարվա պայմանագրի կնքումը:

«Առաջին իսկ օրից գիտեի, որ ցանկանում էի մշտական հիմունքներով տեղափոխվել այստեղ: Չէի ուզում սպասել մինչև դեկտեմբեր, քանի որ ուզում էի, որ այս գործարքը կայանա»,-ասել է Մովսիսյանը:

Յուրա Մովսիսյանը շարունակելու է մնալ Designated Player-ի կարգավիճակով, ինչը նշանակում է, որ նա ունենալու է թիմի միջին մակարդակից ավելի բարձր աշխատավարձ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ