Պաշտոնական. «Յունայթեդի» դարպասապահը երկարաձգել է պայմանագիրը թիմի հետ

Դարպասապահ Սեմ Ջոնսթոնը նոր պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ հայտնում է մանկունյանցիների պաշտոնական կայքը:

Նոր պայմանագիրը նախատեսված է 2 տարվա համար և գործում է մինչև 2018 թվականի ամառ:

Նշենք, որ Ջոնսթոնը «Յունայթեդի» սան է և ակումբի համակարգում է 10 տարեկանից:

«Երջանիկ եմ, որ երկարաձգել եմ պայմանագրիս ժամկետը թիմի հետ: Ես «Յունայթեդում» եմ 10 տարեկանից ու վայելում եմ թիմը ամեն վայրկյան: Ես տքնաջան աշխատում եմ ու ուզում եմ ապացուցել մարզչին՝ ինչի եմ ընդունակ»,- ասել է Ջոնսթոնը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ