Պաշտոնական. Յոահիմ Լյովը կմնա Գերմանիայի ազգային հավաքականում մինչև 2020թ.

Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ երկարաձգել է պայմանագիրը ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովի հետ:

Գերմանացի մասնագետը նոր պայմանագրի համաձայն կմարզի «Բունդեսթիմը» մինչև 2020թ.: Նախորդ գործարքը նախատեսված էր մինչև 2018թ. ամռանը:

Ավելացնենք, որ Լյովը, ով մարզում է Գերմանիայի ազգային հավաքականը 2006թ., իր թիմի հետ 2014թ. դարձել Աշխարհի առաջնության չեմպիոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ