Պաշտոնական. Խորվաթիայի հավաքականի պաշտպանը կարիերան կշարունակի «Ատլետիկոյում»

Ֆուտբոլի Խորվաթիայի ազգային հավաքականի ու իտալական «Սասուոլոյի» պաշտպան Շիմե Վերսալկոն մարզական կարիերան կշարունակի Մադրիդի «Ատլետիկոյում»՝ հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը:

24-ամյա ֆուտբոլիստն ու «հնդկացիները» կնքել են պայմանագիր, որը կգործի մինչև 2021 թվականի ամառ:

Ավելի վաղ տեղեկություններ կային, թե «Ատլետիկոն» Վերսալկոյի տրանսֆերի համար վճարելու է 16 միլիոն եվրո՝ 2 միլիոն եվրո հավելավճարով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ