Պաշտոնական. «Ոսկե գնդակը» կհանձնվի նոր ձևաչափով

France Football-ը, որը վերադարձրեց «Ոսկե գնդակ» մրցանակը հանձնելու բացառիկ իրավունքը, որ 2010 թվականից կիսում էր ՖԻՖԱ-ի հետ, պաշտոնապես հաստատել է մի քանի փոփոխություններ մրցանակի հանձնման ձևաչափի վերաբերյալ:

France Football-ը պնդում է, որ Ballon d’Or 61-ով նոր դարաշրջան է սկսվելու մրցանակի համար, որ տրվում է 1956 թվականից:

«Վեց տարի շարունակ մրցանակի դափնեկիրներն ընտրվում էին ազգային հավաքականների ավագների, գլխավոր մարզիչների ու լրագրողների քվեարկությամբ, իսկ 2016 թվականին ձևաչափը փոքր-ինչ այլ կլինի: Հաղթողը, ինչպես նախկինում էր, կընտրվի ամբողջ աշխարհի մի շարք լրագրողների կողմից, ովքեր վահանակի օգնությամբ քվեարկություն կանցկացնեն»,- գրված է հաղորդագրությունում:

3 հիմնական փոփոխություններ

  1. 30 թեկնածու 23-ի փոխարեն
  2. Միջանկյալ փուլ, որի ընթացքում հայտարարվում են եզրափակիչ փուլ անցած 3 ֆուտբոլիստների անունները, չի լինի
  3. Հաղթողն ու վիճակահանության արդյունքները պարզ կլինեն մինչև օրացուցային տարվա ավարտ
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ