Պաշտոնական. «Վոլֆսբուրգը» նոր գլխավոր մարզիչ ունի

Վալերյեն Իսմաելն զբաղեցրել է «Վոլֆսբուրգի» գլխավոր մարզչի պաշտոնը՝ հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Կողմերը համաձայնության են եկել պայմանագրի շուրջ, որը կգործի մինչև 2018 թվականը: Հավելյալ մանրամասներ չեն հաղորդվում:

Ավելի վաղ 41-ամյա մասնագետը գլխավորել է «գայլերի» երիտասարդական թիմը:

Հիշեցնենք, որ «Վոլֆսբուրգի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել էր Դիտեր Հեկինգը: Նրա՝ պաշտոնանկ արվելուց հետո թիմը ժամանակավորապես գլխավորում էր հենց Իսմաելը: Այս ընթացքում նրա գլխավորությամբ «Վոլֆսբուրգը» 2 հաղթանակ է տարել, 2 անգամ՝ պարտություն կրել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ