Պաշտոնական. Ուկրաինայի հավաքականը մնաց առանց գլխավոր մարզչի

Եվրո 2016-ի ձախողումն ստիպեց Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Միխայիլ Ֆոմենկոյին պաշտոնից ազատման դիմում ներկայացնել Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիա:

«Ի՞նչ իմաստ ունի շարունակելը, երբ մենք չկարողացանք կատարել մեր առջև դրված խնդիրները: Ես ամբողջ պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում և հրաժարական եմ տալիս:

Շնորհակալ եմ Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիային ազգային ընտրանու հետ աշխատելու հնարավորության տալու համար»,- ամփոփել է Ֆոմենկոն:

Նշենք, որ Ուկրաինայի հավաքականը Եվրո 2016-ում վատագույն արդյունքն է ցույց տվել՝ 3 խաղում չվաստակելով ոչ մի միավոր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ