Պաշտոնական. «Վալենսիայի» գլխավոր մարզիչը հեռացվեց զբաղեցրած պաշտոնից

«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Պակո Այեստարանը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից՝ հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Չղջիկների» ղեկավարությունը նման որոշում է կայացրել ակումբի անհաջող ելույթներից հետո:

«Վալենսիայի» գլխավոր մարզչի պաշտոնում Այեստարանին ժամանակավորապես կփոխարինի Սալվադոր Գոնսալես Վորոն:

Նշենք, որ Իսպանիայի առաջնության 4-րդ տուրից հետո «Վալենսիան» զբաղեցնում է վերջին հորիզոնականը և միավոր չի վաստակել:

Հավելենք՝ Այեստարանը գլխավորել էր «Վալենսիան» 2016 թվականի մարտի 30-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ