Պաշտոնական. «Վալենսիան» պաշտոնանկ արեց Գարի Նևիլին

«Վալենսիան» հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Գարի Նևիլին պաշտոնանկ անելու մասին։

Անգլիացի մասնագետը ակումբը գլխավորել էր ընթացիկ մրցաշրջանի կեսից ու բավականաչափ անհաջող արդյունքներ էր գրանցում թիմի հետ միասին։

Նրա փոխարեն մարզչի պարտականությունները մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը կանի Պակո Այեստարանը, մինչև որ ակումբը նոր գլխավոր մարզիչ գտնի հաջորդ մրցաշրջանի համար։

Նշենք, որ Լա լիգայում անցկացրած 9 խաղերից և ոչ մեկում Նևիլը չկարողացավ հաղթանակ տանել, բացի այդ էլ թիմը նրա գլխավորությամբ դուրս մնաց Իսպանիայի գավաթի ու Եվրոպա լիգայի խաղարկություններից։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ