Պաշտոնական. Վալդեսը կարիերան կշարունակի Անգլիայի Պրեմիեր լիգայում

Իսպանիայի ազգային հավաքականի ու կատալոնական «Բարսելոնայի» նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը մարզական կարիերան կշարունակի «Միդլսբրոյում»՝ հայտնում է թիմի պաշտոնական կայքը:

34-ամյա դարպասապահն ազատ գործակալի կարգավիճակով է տեղափոխվել «Միդլսբրո», որը վերադարձել է Անգլիայի Պրեմիեր լիգա: Կողմերը կնքել են երկու տարվա պայմանագիր:

Ավելի վաղ Վալդեսը ելույթ ունեցել «Բարսելոնայի», «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Ստանդարդի» կազմում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ