Պաշտոնական. Տոտին երկարաձգեց պայմանագիրը «Ռոմայի» հետ

Հռոմի «Ռոման» պաշտոնապես հայտարարել է Ֆրանչեսկո Տոտիի հետ պայմանագիրը մեկ տարով երկարաձգելու մասին:

2016/17 մրցաշրջանը Տոտիի համար կլինի 25-րդը հռոմեական ակումբի կազմում:

Նշենք, որ Ֆրանչեսկո Տոտին «Ռոման» համալրել է 1989 թվականին՝ 12 տարեկանում: Թիմի կազմում նորամուտը նշել է 1993 թվականի մարտին:

«Ես հասա իմ նպատակին՝ պայմանագրի երկարաձգմանը: Երազել եմ կարիերաս ավարտել նույն մարզաշապիկով, «Ռոմայի» մարզաշապիկով»,- ասել է իտալացի ֆուտբոլիստը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ