Պաշտոնական. «Սիթին» պայմանագիր է կնքել 17-ամյա իսպանացու հետ

«Մանչեսթեր Սիթին» պայմանագիր է կնքել 17-ամյա իսպանացի կիսապաշտպան Բրագիմ Դիասի հետ՝ հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կողմերը համաձայնության են եկել երեք տարվա պայմանագրի շուրջ:

«Երջանիկ եմ, որ առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրս կնքում եմ «Սիթիի» հետ: Այս թիմը լավագույններից է աշխարհում: Ես երջանիկ եմ, ընտանիքս՝ նույնպես»,- ասել է Դիասը:

Նշենք, որ Դիասն արդեն նշել է նորամուտը «Սիթիի» կազմում՝ 79-րդ րոպեին փոխարինման դուրս գալով «Սուոնսիի» դեմ գավաթային խաղում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ